Էդվարդ Նալբանդյան: «Մենք մշտապես նշել ենք և ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում՝ տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում է համապատասխան պարարտ հող՝ հակամարտությունների համար: 
Մենք մշտապես ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելիչ լինել՝ նոր կոնֆլիկտների համար, և նպաստել տարածաշրջանային, միջազգային խաղաղության հաստատմանը, պահպանմանը և ամրապնդմանը: 
Մենք ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: 
Այսօր միջազգային հարաբերությունների համակարգը` ՄԱԿ-ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք է: Քանի՞ երկիր է եղել ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ. 51 երկիր: Այսօր այդ թիվը գրեթե քառապատկվել է: Դեմ դուրս գալ, անտեսել ինքնորոշման իրավունքը, դա նույն է, ինչ հակադրվել էվոլյուցիային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել