Հայկական գարունն ընդհանրապէս կապ չունի արաբական գարունի հետ:
Հայկական գարունն ընդհանրապէս կապ չունի ինչ որ հեղափոխութեան կամ առաւել եւս իշխանափոխութեան հետ:

Ցանկացած քաղաքական խաղ, կուսակցութիւն կամ նման մի բան ստորադաս է այդ գերագոյն նպատակին եւ դրանցից ճշմարտիները ծառայում են այդ նպատակին:

Աւելորդ չեմ համարում նշել, որ հայկական գարունից հայութիւնը խօսում է դեռ անցած դարերից:

Այն որ հայութիւնն ազգային զարթոնք է ապրում, իմացողներին յայտնի է շատ վաղուց: Չիմացողներն էլ յաճախ ընթացքում տեսնում և ակամայից ընդգկւում են: Եւ սրա մէկնարկը վաղուցուանից է դրուած:

Հայկական գարունն ի վերջոյ իր մէջ կ' ընդգրկի ազգային մշակոյթի համատարածութիւնը, կորսուած տարածքների ետ բերումը, հայութեան զգալի մասի վերադարձն իրենց հայրենի տները:

Մնացածը՝ ապագայում:

յ․գ․ Գարնան մօտենալը ճիւղերի կակղելովն է իմացւում, ազգի ազատութեան մօտենալը՝ նորա անհատների առաքինութեամբ է գուշակւում:
Ռափաել Պատկանեան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել