Ծագումով հայ բանաստեղծուհու մահից հետո ամուսինը ինքնասպան է եղել

Aravot.am-ը գրում է.

«Առավոտի» հրապարակումներից մեկում Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը (լուսանկարում)  անդրադարձել էր ծագումով հայ, տասնիններորդ դարի վերջի եւ քսաներորդ դարի սկզբի իտալացի մեծագույն բանաստեղծուհիներից մեկին՝ Վիկտորիա Աղանուրին: Տիկին Հարությունյանը օրերս իտալացի հանրությանն էր ներկայացրել Վիկտորիա Աղանուրի հայկական ինքնության շուրջ Սբ. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության եւ Պերուջայի պետական արխիվներում, Վենետիկի Մարչանա գրադարանում, Ատենեո Վենետո գիտական հաստատությունում եւ Երեւանի Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում կատարած իր հետազոտությունների արդյունքները: Aravot.am-ի հետ զրույցում հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը նշեց, որ իր հեղինակած «Նախիջեւան, հայկազունք. ով ով է կենսագրական հանրագիտարանում» ինքը եւս անդրադարձել է այդ թեմային: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել