Tert.am-ը գրում է.
3.000 տարուց ավելի պատմություն ունեցող, հելլենիստական, հունական, բյուզանդական և օսմանյան քաղաքակրթությունների հանգրվան եղած այս քաղաքում եթե հողին դիպչեք, պատմություն կհորդի: Իզմիթի վերին թաղամասերում եթե շրջեք, ձեզ 100 տարի առաջվա օսմանյան քաղաքում կզգաք, սակայն այժմ այդ զգացողությունը քիչ-քիչ անհետանում է. գրում է «Օզգյուր Քոջաելի» պարբերականի թուրք հոդվածագիր Ալի Գյունդողդուն:
Իզմիթցի լուսանկարիչ Ֆահրի Սեյրեքի՝ ծովից քաղաքն արած լուսանկարն ուշադիր զննելիս Աքրաքոջա, Օրհան, Հաջի Հասան, Վելի Ահմեթ, Չուքուրբաղ թաղամասերի նրբաճաշակ շինություններն ու առանձնատները մեկ առ մեկ կհաշվեք, գրում է նա և հավելում. «Նույն կետից եթե այսօր նայեք, կտեսնեք, որ 60-70 տարի առաջ գոյություն ունեցած այդ տները մեկ առ մեկ վերացել են»:
Թուրք հոդվածագրի հոդվածը՝ ստորև.
«Ինչո՞ւ: Իհարկե անտերությունից: Տարիների ընթացքում ինչքան տներ այրվեցին ու քանդվեցին, և ոչ ոք տեր չեղավ:
Իզմիթի պատմության պահպանության համար տարիներ շարունակ ինքս ինձ եմ տանջում, սակայն այժմ տեսնում եմ, որ պատմություն չի էլ մնացել:
Այժմ ցանկանում եմ ներկայացնել նախկին մի քանի իզմիթցիների.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



