-Աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը պատկանում է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանին, ով 15 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ ու մինչև կյանքի վերջ զբաղվել է մեխանիկական և էլեկտրոնային սարքերի ուսումնասիրություններով, հետագայում` գյուտերով:
1960 թվականին նա պայմանագիր է կնքում Նյու Յորքի City Bank-ի հետ` կանխիկ գումար տրամադրող իր ավտոմատ սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվում է, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։
7 տարի անց, մեկ այլ գործակցության արդյունքում, առաջին բանկոմատը 1967-ին տեղադրվում է Մեծ Բրիտանիայում: Այդ ժամանակ դեռ գոյություն չունեին պլաստիկ քարտերը. գումարները ստանում էին վաուչերների միջոցով: Տարեցտարի բանկոմատների տեղադրումն ընդլայնում է աշխարհագրությունը` դառնալով բանկային ոլորտում կանխիկ գումար տրամադրող արագ ու հարմարավետ միջոց:
Աշխարհում տեղադրված բանկոմատների թիվն այսօր հասնում է մի քանի միլիոնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել