Եթե Դուք խնդիրներ ունեք հիշողության հետ, ապա անհրաժեշտ է, որ Ձեր սննդակարգի մեջ ներառեք հավի ձու:

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ձվի պարբերաբար օգտագործումը կարող է կանխել հիշողության կորստի գործընթացը:

Անցկացվել է հետազոտություն, որի ընթացքում կամավորների կեսն իրենց ամենօրյա սննդակարգի մեջ ներառել են ձու: Մասնակիցների մյուս հատվածից պահանջվել է սննդակարգից բացառել ձուն: Բոլոր մասնակիցների հետ անցկացվել է հիշողության թեստ, որից հետո պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ձու չեն կերել, բոլոր ցուցանիշները ցածր են եղել ի տարբերություն նրանց, ովքեր ամեն օր ձու են օգտագործել:

Գիտնականներն ձվի օգտագործման դրական անդրադարձը գլխուղեղի վրա բացատրել են նրանով, որ այդ մթերքի մեջ առկա են երկու տեսակի անտիօքսիդներ:

Ավելի վաղ արված հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ձուն դրական է անդրադառնում մարդու մտավոր կարողությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել