ք. Երևան, նոյեմբերի 3, 2014թ.: Նոյեմբերի 1-ին Երևանում բացվեց առաջին մոնո ռեստորանը՝ Omeletteria-ն, որը տեղակայված է Սարյան 1 հասցեում:
Օմլետերիան լակոնիկ ճաշացանկով մոնո ռեստորան է, որի հիմքը կառուցված է մեկ բաղադրիչի՝ բացառապես թարմ հավկիթի շուրջ: Մենյուում ներկայացված են մոտ 40 տեսակի ուտեստներ, որոնց պատրաստման հիմք է հանդիսնում թարմ հավկիթը:
«Օմլետերիա ռեստորանը կդիմավորի իր հյուրերին բարձրորակ ուտեստներով՝ լոյալ գներով, բարեհամբույր սպասարկումով, և իհարկե ջերմ ընտնեկան մթնոլորտով: Հաշվի առնելով մեր ռեստորանի յուրահատկությունը՝ մենք խոստանում ենք, որ Ձեր պատվերին սպասելու ընթացքը զգալիորեն կարճ կտևի»,- նշեց ընկերության տնօրեն Աննա Միրզախանյանը:
Օմլետերիան իր հաճախորդներին ընձեռում է նաև եզակի հնարավորություն համտեսելու իրենց իսկ բաղադրատոմսով պատրաստված ձվածեղ, որի ընտրության համար առաջարկվում է ավելի քան 80 հավելում:
Ռեստորանը մեծ ջերմություն և հոգատարություն կցուցաբերի նաև իր փոքրիկ այցելուներին: Օմլետերիայում առկա է Orange Elephant մանկական խաղասենյակ, որտեղ Ձեր փոքրիկները կարող են զվարճալի և հետաքրքիր ժամանակ անցկացնել:



