
1in.am-ը գրում է.
Կիրակի օրը երկարատև հիվանդությունից հետո 86 տարեկանում մահացել է XX դարի մեծագույն ջազային կատարողներից մեկը՝ կլարնետիստ Աքեր Բիլքը (իսկական անունը՝ Բեռնարդ Սթենլի Բիլք): Այս մասին հայտնում է BBC-ն:
Բիլքն իր կատարման յուրահատկությունը բացատրում էր 2 վնասվածքներով. մի անգամ սահնակով սահելիս նա կորցրել է մատի կեսը: Բացի դրանից՝ երեխա ժամանակ նա դպրոցում կռվելիս կորցրել է դիմացի 2 ատամները:
Մեծ Բրիտանիայում նա հայտնի է դարձել 50-ականների վերջին և արդեն 1962 թվականից համաշխարհային հռչակ ձեռք բերել իր Stranger on the shore հիթի շնորհիվ: Վաճառվել է այդ երաժշտության սկավառակի 1 մլն-ից ավելի օրինակ, դրան հաջորդել են նոր ալբոմներ, որոնք ոչ պակաս հայտնի են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Իր բեղուն կարիերայի համար Աքեր Բիլքը 2001-ին արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի շքանշանի:



