Հայաստանում գենդեռներն էլի ակտիվացել են, բայց այս անգամ էլ «ընտանեկան բռնության» թեման են առաջ տանում, ընդ որում՝ այնքան հետաքրքիր ձևակերպումներով... Պարզվում է, Հայաստանում ամեն երրորդ կին (որտեղի՞ց այդ թիվը՝ չեն ասում) ենթարկվում է ֆիզիկական... սեքսուալ, հոգեբանական, և «այլ» տիպի բռնության...
Ախր տնաշենի աղջիկներ, հերիք չէ օդից մի հատ թիվ եք կրակում, մի բան էլ լրիվ սարուձոր եք ընկնում։ Ի՞նչ է ասել, «սեքսուալ, հոգեբանական, և «այլ» տիպի բռնության»։ Եթե ձեր տրամաբանությամբ խորանանք, Հայաստանում ամեն երկրորդ տղամարդ ընտանիքում ենթարկվում է նույն սեքսուալ, հոգեբանական և այլ տիպի բռնությունների։ Կարո՞ղ է Հայաստանում քիչ է լինում, երբ կինը ստաբիլ կերպով հրաժարվում է կատարել ամուսնական պարտականությունները, քի՞չ է լինում, որ ասում են «դու ի՞նչ տղամարդ ես, բա տղամարդը էսքան փող կառնի՞, բա Վարսիկի մարդը ո՞նց ա կարում» ու «այլ» տիպի բռնությունների։ Բայց ինչ-որ տղամարդիկ չեն աղաղակում ընտանեկան բռնության մասին, միտինգներ չեն անում ու գրանտեր էլ չեն հատկացնում, որպեսզի դա անեն մեր գրանտակերները։
Իրականում, կատակը մի կողմ, սա իրոք գենդերների հերթական մանյովրն է և ուզում են պոպուլիզմով ու իմաստների աղավաղմամբ էլի ֆռան-ֆռան ու գան գենդերային հավասարության թեմային, որից էլ հետո էլի կհանգեն նրան, որ իրականում գենդերները տարբեր են, ու պետք ա դա օրենքով ամրագրել, ընդ որում՝ ոչ թե զուտ կին և տղամարդ գենդերները, այլ, ինչպես ասենք ֆեյսբուքն է անում, 50-ից ավելի գենդեր նշել։