Քիչ առաջ Եվրախորհրդարանն ընդունեց Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասում է, որ Եվրախորհրդարանը բանաձևն ընդունել է ճնշող մեծամասնությամբ։
Նրա խոսքերով հայկական կողմից ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են, ինչը նշանակում է, որ Եխ–ն ընդունել է մի բանաձև, որը դատապարտում է Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված Ադրբեջանի գործողությունները։
Նա ընդգծել է, որ նախնական տեքստում եղել են մի շարք ոչ հայանպաստ ձևակերպումներ, այդ թվում «գրավյալ տարածքներ» ձևակերպումը, որոնք դուրս են եկել բանաձևից։ Բացի այդ, եղել են մի շարք լրացումներ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/simeonvice/posts/226996777426341
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել