Եռյակը մի կերպ հանրահավաքի օր որոշեց: Նոյեմբերի 7-ին նրանք կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում, ու կրկին ելույթներ կհնչեն: Այս անգամ իր ազատատենչ խոսքերով կարող է հանդես գալ Արամ Հարությունյանը, բաց մի թողեք: Ուղղակի էս եկող հանրահավաքի մեջ մի վատ բան կա, եռյակը հավաքվում է ամսի 7-ին Ազատության հրապարակում, որ հետագա անելիքները որոշի: Է դե ասա էլ ժողովրդին խի՞ եք կանչում, մեկ ա առաջին հանրահավաքին ասեցիք, որ ղեգավարությունն ա հետագա քայլերը որոշելու: Այս հանրահավաքից հետո էլ նրանք ամենայն հավանականությամբ մինչև հունվար-փետրվար պաուզա կվերցնեն:

ԱԺ-ում լրագրողներին ստիպում կամ խնդրում են բեյջերը կրել, իսկ որոշ լրագրողներ ընդդիմանում են: Չեմ հասկանում՝ ինչի՞ն են ընդդիմանում: Մայկրոսոֆթի տերը՝ Բիլ Գեյցը, որ Բիլ Գեյց ա, Մայրկրոսոֆթի տարածքում բեյջ ա կրում: Էտքան ամաչում եք բեյջից կամ նրանից, որ լրագրող եք, է մի աշխատեք: Ես միշտ եղել եմ լրագրողների կողմից ու էլի կլինեմ, բայց էս հարցում ախր ոչ մի կետով ճիշտ չեք է, որ պաշտպանեմ: Դա հասարակական ու քաղաքացիական ինքնագիտակցության բաղադրիչ տարր ա, պետք է սկսենք փոքրից, որ հասնենք մեծին:

Առաջին ձյունն էլ եկեվ: Ձյան մասին ստատուսներն էլ գրվեցին, բայց քաղաքում կատաստրոֆիկ իրավիճակը չփոխվեց, ասեմ ավելի շատացավ: Ավտովթարները ամեն քայլափոխին էին, իսկ դե մարդկանց, երբ հորդորում են ձմեռային անվադողերով երթևեկել, չեն լսում ու հոպ սկսում են բողոքել սաղ աշխարհից՝ բացի իրենցից, որ անվադողերը չեն փոխել:

Կյանքը դժվար ու դաժան է: Մեկը մահանում է, իսկ մյուսի մոտ երեխա է ծնվում: Երեկ Հասմիկն իր տեղը զիջեց մի նոր կյանքի ու ինքը գնաց վերև Մարկի, Սոս Սարգսյանի ու մեր մնացած տաղանդների մոտ: Աստված Պահապան Հասմիկի հոգուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել