Դեպքեր`
1493՝ Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսնում է Դոմինիկա կղզին
1592՝ Մեքսիկայում հիմնադրվում է Սան Լուիս Պոթոսի քաղաքը
1783՝ Լոնդոնում վերջին անգամ հրապարակայնորեն իրականացվում է կախաղանահանում՝ Ջոն Օսթերի նկատմամբ
1812՝ Նափոլեոնի զորքը պարտություն է կրում Վյազմա գետի մոտ
1906՝ ծովային ռադիոկապի համար SOS-ը դառնում է աղետ ազդարարող միասնական ազդանշան
1918՝ Լեհաստանն անկախություն է հռչակում Ռուսաստանից
պայթյուններ, ավերում են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր
1957՝ սովետական «Սպուտնիկ 2» տիեզերանավով ուղեծիր է հանվում առաջին կենդանին՝ Լայկա անունով շունը 
1969՝ նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստանում է հարավային Վյեթնամից բոլոր ցամաքային զորամասերը դուրս բերելու մասին
1972՝ Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը:

Ծնունդներ`
1945՝ Գերդ Մյուլլեր գերմանացի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից
1957՝ Դոլֆ Լունդգրեն շվեդ դերասան, ռեժիսոր և մարտարվեստի վարպետ
1974՝ Թարիք Աբդուլ-Վահադ ֆրանսիացի բասկետբոլիստ
1977՝ (Բրուքլին, Նյու Յորք) Սքաութ Թուֆանքջյան ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող
1978՝ (Թբիլիսի) Սերգեյ Մովսիսյան, հայազգի շախմատիստ
1981 - Դիեգո Լոպես,իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ

Մահեր`
1980՝ (ծ.1899) հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյան
1997՝ (ծ.1950) Ազգային և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը(Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար 3 անգամ ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա բանտարկությամբ։ Ազատվելուց հետո (1987) շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, 1990-ից` Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-97-ին` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հնաձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին և ռազմավարի որակավորում։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-97) պատգամավոր։

Արցախի պատերազմի մասնակիցներ`
1973թ.-ին ծնվել է (Ստեփանակերտում) Արարատ Առստամյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել