Մայքլ Գրեբն այնպիսի զարմանալի կառույցներ է ստեղծում հասարակ ժայռաբեկորներից, որ թվում է, թե նա իր արվեստով ժխտում է ֆիզիկայի օրենքները։ Ստորև ներայացված տեսանյութը դիտելով՝ կտեսնեք, որ Գրեբը մի քանի րոպե գրեթե քարացած է մնում իր ստեղծագործության մոտ՝ միայն աննշան շտկումներ մտցնելով դրանում։ Երիտասարդ արվեստագետը մեդիտացիա է անում ստեղծագործելիս՝ փորձելով հավասարակշռության բերել քարերը։ Խոսելով իր արվեստի մասին՝ Գրեբը նշել է.
«Վերջին մի քանի տարիներին ես փորձում եմ տարբեր չափերի քարերն իրար վրա դարսելով զանազան կառույցներ ստեղծել դրանցից։ Սկզբում ինձ պարզապես հետաքրքիր էր, թե ինչպես կարող եմ հավասարակշռության բերել չափերով անհամապատասխան ժայռերը, որպեսզի դրանք մնան իրար վրա շարված։ Ժամանակի ընթացքում հասարակ հետաքրքրասիրությունը վերածվեց բուժիչ ծիսակարգի՝ զարգացնելով իմ մեջ մեդիտացիայի կարողություններ, նպաստելով հոգեկան անդորրիս և ստեղծագործական առաջընթացիս»։



















