Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործն ուղարկվել է ՎճռաբեկPanorama.am-ը գրում է․

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործն արդեն Վճռաբեկ դատարանում է: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վ. Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Panorama.am-ին ասել էր, որ հոկտեմբերի 20-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 17-ին կայացրած դատավճռով Վ. Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Վճռի համաձայն նաև պետբյուջեի պետք է բռնագանձվի նա 2000 դոլարին համարժեք դրամ։ Վերաքննիչ քրեական դատարանը Վոլոդյա Ավետիսյանի գործով անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել