Նրանք, ովքեր սիրով զբաղվում են շաբաթը մոտ երեք անգամ, իրենց տարիքից 4-7 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում:
Հետազոտությունները փաստում են, որ համակարգչային «խփնվածներն» ամենալավ սիրեկաններն են. «IT մոլագարների» 82 %-ը պնդում է, որ զուգընկերուհու հաճույքը սեփականից վեր է դասում:
Ցավալի է, բայց աթլետիկ կառուցվածքով սպորտային մարզիչների միայն 41 %-ն է մտածում զուգընկերուհու հաճույքի մասին:
Եթե աշխատավայրում կարևոր հանդիպում ունես, դրան նախորդող գիշերը զբաղվիր սեքսով: Ըստ ֆիզիոլոգ դոկտոր Հելեն Ֆիշերի՝ սեքսը խթանում է ուղեղի այն քիմիական տարրերի աշխատանքը, որոնք պատասխանատու են քո ստեղծագործական մտածելակերպի համար:
Միայնակ կանանց ավելի շատ ձգում են «զբաղված», քան «ազատ» տղամարդիկ:
Մերկապարուհիներն ավելի շատ փող են աշխատում օվուլյացիայի օրերին: Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կանանց օրգանիզմում արտազատվող ֆերոմոններն են:
Օրգազմը կարող է բուժել ամբիոնի նկատմամբ ունեցած քո վախը: Շոտլանդացիները պարզել են, որ սեքսի միջոցով լիցքաթափումից հետո մարդկանց համար ավելի հեշտ է խոսել հանրության առջև: