Ի՞նչ կարծրատիպային ասոցիացիաներ են առաջանում արցունք բառը լսելիս. լացկան երեխաների ոչ ոք չի սիրում, տղամարդը չպե՛տք է լացի, արցունքը կանանց ամենաարդյունավետ զենքերից է, լացի՛ր ու հանգստացի՛ր, կոկորդիլոսի արցունքներ են հոսում և այլն: Իսկ այժմ 5 մերկ փաստ արցունքի մասին:
1.Արցունքը բաղկացած է հիմնականում ջրից, որում պարունակվում է մոտ 1,5% NaCl (սովորական աղ), 0,5% ալբումին և լորձ: Բացի ջրից արցունքում կան սպիտակուցներ և ածխաջրածիններ: Մաշկի մակերևույթին չմնալու և գլորվելու համար արցունքը պատված է յուղային հաստ շերտով: Գիտնականներն այդ շերտում հայտնաբերել են լիպիդ օլեամիդ, որը նախկինում հայտնաբերում էին միայն ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի բջիջներում:
2.Արցունքի քիմիական բաղադրությունը նման է արյանը, բայց ի տարբերություն արյան՝ դրանում ավելի բարձր է քլորի ու կալիումի խտությունը: Արցունքները կրում են արյունից ոչ պակաս ինֆորմացիա, և դրանց քիմիական բաղադրությունը փոխվում է՝ կախված օրգանիզմի վիճակից:
3.Իսկ ինչպե՞ս է մարդը լացելով որոշակիորեն հանգստանում: Բանն այն է, որ արցունքը պարունակում է նաև հոգեմետ տարրեր, որոնք նվազեցնում են լարվածության ու տագնապի զգացումները:
4.Արցունքները մարդկային օրգանիզմում ֆունկցիոնալ տարրերի մեջ ամենակարևորներից են: Արցունքները լինում են ֆիզիոլոգիական՝ ռեֆլեքսային, որոնք անհրաժեշտ են աչքերի խոնավացման ու մաքրման համար, և էմոցիոնալ, որոնք առաջանում են՝ որպես էմոցիոնալ ցնցումներին ի պատասխան ռեակցիա:
5.Դարվինը պնդում էր, որ արցունքի ու լացի միջոցով ստացվող թեթևությունն օգնում է այնպես, ինչպես ֆիզիկական տանջանքի դեպքում կտրուկ օգնում է ատամները սեղմելը, բարձր գոռոցները, մարմնով գալարվելը և այլն: Այն նպաստում է նյարդային էներգիայի լիցքափաթմանն ու ուշադրության շեղմանը: Նյարդային ու հոգեկան պաթոլոգիական տարբեր տանջանքների դեպքում լացն ու արցունքը կտրուկ փոփոխությունների են ենթարկվում: Հոգեկան տառապանքների այնպիսի ձևեր կան, երբ մարդն օրեր շարունակ անընդմեջ լաց է լինում՝ ի վիճակի չլինելով կանգ առնել, և հակառակը՝ կան դեպքեր, երբ մարդը լիովին կորցնում է արցունք թափելու ունակությունը:
խմբ. Լ.Քոչարյան