Ես «Կիսաբաց լուսամուտների» դեմ ոչ մի բան չունեմ, ասեմ ավելին, կոնկրետ Հրաչի դեմ բան չունեմ: Համաձայն եմ էն մտքի հետ, որ Հրաչը իրա ուժերով, աշխատանքով «Կիսաբաց լուսամուտները» դարձրեց թիվ մեկ թոք շոուն: Ամենաշատ քննարկվող հաղորդումն ա: Հալալ ա, Հրաչ ջան: Բայց...
Էն օրը պոպ-կոռնով, կոկա-կոլայով, չիփսեղենով նայում էի «Կիսաբաց լուսամուտների» հերթական թողարկումը: Իսկ ինչի էի պոլնի էպիկիռովկա զնված, որովհետև «Կիսաբաց լուսամուտները» ծալած ունի միլիոն հատ հայկական սերիալ ու թրիլլեր ժանրի ֆիլմ ու լիքը խնդալու բաներ կան: Մի խոսքով նայում եմ, մեկ էլ տենամ՝ օգնություն են արել մի ընտանիքին:
ժողովուրդ, ուզում եք ինձ էլի համարեք չկայացած ու նախանձ, բայց ինչքանո՞վ ա ճիշտ կարիքավոր մարդկանց օգնություն տրամադրվող արկղերի վրա Հրաչի նկարը փակցնելը: Հա հասկացանաք, բայց փիարն էլ իրա չափ ու սահմանն ունի: Նման քայլի թող գնան դեպուտատներն ու պաշտոնյաները ընտրությունից առաջ: Հիմա ի՞նչ, Հրաչ թեկնածությունն ե՞ս դրել: Ախր սկի փողը քո ջեբից չի, այ բալամ: Հասկացանք՝ նախագիծը քոնն ա, եթե «կիսաբաց լուսամուտներ» հիմնադրամը անաչառ օգնում ա, էտ կապիկությունն ինչի՞ համար ա: Տենց բան մեկ էլ Տիգրան Կարապետյանն էր անում «ադամանդե» եթերների ժամանակ։
Հերիք ա ժողովրդի նեղի վրա փիարվեք: Չեմ ասում, թե ձեր տե*ը բեռ մի սարքեք, փաստացի հենց դրա համար էլ բոլորդ օգնում եք ժողովրդին, ուղղակի մի քիչ բարոյական սահմաններում արեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=327498350784350&set=np.35887695.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել