Գեներալի ուսադիրներով այս խեղճ գյուղացին ինքը «պատանդ» է ստոր, մարդակեր ռեժիմի ձեռքին: Նա որտեղի՞ց հասկանա, թե ի՞նչի մեջ է ներքաշված, թե ու՞ր են տանում քամիներն իրեն: Բարի դեմքով, մանկան մտքով հսկայամարմին «մուժիկն» ակամայից հայտնվել է բռնակալի դերում, երբ ինքը գերի է, զոհը ստորության: Մարդկությանը քիչ հայտնի ողբերգություններից է սա, երբ անմեղսունակ «գեներալնի մուժիկը», ինքը հայտնվելով ակամա պատանդի կարգավիճակում, մահակ է դարձել սեփական ժողովրդի գլխին: Խեղճ ժողովուրդ, արի ու տես, թե ու՞մից է ուզում ազատվել, ստրուկ բռնակալից: Դաժան ողբերգություն է, միամիտ, մանկամիտ գյուղացի, գեներալի համազգեստով ստրուկ և մահակ ստրկացված սեփական ժողովրդի գլխին: Հազարամյակների հայոց պատմության ամենատխուր էջերից մեկը ապագա պատմիչների համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/881834601847575
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել