1. Սերը նշանակում է սպասումներ չունենալ։

Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մարդիկ այնպիսին լինեն, ինչպես մենք ենք ուզում: Մենք ցանկանում ենք, որ նրանք ավելի շատ ցույց տան իրենց սերը, ավելի շփվող լինեն, ավելի խելացի կամ ավելի նպատակասլաց լինեն: Այս բոլորը սպասումներ են: Սպասումները ինչ-որ մեկին սիրելու «ընդունված» պահանջներն են: Սակայն իրական սերը սպասումներ չունի, այն պարզապես սեր է, երբ սիրում ես` ընդունելով մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա:

2 Սերը զոհի դեր չի խաղում ու չի մեղադրում մյուսներին։

Սերը չի մտածում, թե բոլորն իր դեմ են: Սերը չի մտածում, որ իր սիրելի մարդիկ սխալ են: Սերը պատասխանատվությունն իր վրա է վերցնում, այն ներում է ու թույլ տալիս, որ մյուս մարդկանց սեփական քայլերն իրենց կյանքի «ճամփորդությունը» լինեն, սերը հիշաչար չէ:


3 Սիրո մեջ խանդին տեղ չկա։

Ինչպես որ սեփականությունը, սերը խանդի հետ ոչ մի կապ չունի: Մենք կարծում ենք՝ եթե մենք խանդի զգացում չունենք մեր սիրելիի նկատմամբ, նշանակում է՝ մենք իրականում այնքան էլ չենք սիրում նրան: Այնինչ, իրական սերը վստահություն ունի հարաբերությունների որակի վրա: Նա գիտի, որ այն մարդը, ում հանդեպ ունի այդ զգացումը, ուրախ ու բավարարված է զգում՝ վերադառնալով քեզ մոտ ու միայն քեզ մոտ:

4 Սերը վախի բացակայությունն է։

Դու կարող ես բոլոր զգացմունքները իրար հետևից դնել ու կտեսնես, որ մի ծայրում սերն է, այնուհետև երախտագիտությունը, ուրախությունը, երջանկությունը, բավարարվածությունը, իսկ սիրո հակառակ ծայրին վախն է, որից այս կողմ ատելությունը, անպաշտպանվածությունը, խանդը, նախանձն ու ագահությունն է:

5 Սերը կարիք ունենալը կամ ցանկանալը չէ։

Ինչ-որ մեկի կարիքն ունենալու զգացումը վախի վրա է հիմնված: Դու վախենում ես, որ չես կարող ապրել առանց այդ մարդու, այսպիսով նրա կարիքն ունես: Հիշո՞ւմ ես` վախը սիրո հակառակ կողմում է: Իսկ ինչ-որ մեկին քո կյանքում ունենալ ցանկանալը նրան հնարավորություն է տալիս հեռանալու, սակայն ցույց է տալիս, որ սիրում ես:
Կարիք ունենալն ու ցանկանալը՝ երկուսն էլ, սակայն, եսակենտրոն են ու սեփական կարիքների մասին հոգալու մասին են վկայում, այլ ոչ թե այն մարդու, ում սիրում ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել