Վաղ սեռական կյանքի օգուտներն ու վնասները. ERO փաստեր (16+)

Տարիքային ո՞ր հատվածում է ճիշտ պարբերական սեռական կյանք սկսելը: Փորձը ցույց է տալիս, որ վաղ տարիքում սեռական կյանք սկսելու դեպքում, դեռահասներն ու պատանիները չեն տիրապետում բավարար գիտելիքների` անվտանգ սեռական կյանքի, սեքսուալ հմտությունների և տեխնիկայի մասին: Ինչպես նշում է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը՝ «Դեռահասները սեռահոգեբանական զարգացման, հասունացման և սեռական առողջության մասին որոշակի, իրենց տարիքային սահմաններին համապատասխան գիտելիքները պետք է բավականին վաղ տարիքից ստանան՝ 12-13 տարեկանից սկսած: Բայց, ցավոք, չեն ձեռնարկվում պաշտոնական լայնածավալ քայլեր այս ուղղությամբ»,-պնդում է սեքսապաթոլոգը: Ընդհանրապես, տարբեր աշխարհագրական լայնություններում գտնվող ազգերի մոտ տարբեր կերպ են ընթանում հոգեսեռական և մարմնասեռական զարգացումներն ու հասունացումը: Կատարյալ է այն տարբերակը, երբ ներդաշնակ հոգեսեռական և մարմնասեռական ֆոնի վրա, կայացած սեռականության փուլում սկսվեն սեռական կյանքն ու հարաբերությունները:

Ձայնագրության մեջ թեման ներկայացված է ավելի ընդգրկուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել