1in.am-ը գրում է․
Բեռլինի Ազատ համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությանը ամբողջ աշխարհից 770 մարդ է մասնակցել: Ուսումնասիրողները պարզել են, որ տխուր երաժշտությունը կարող է դրական զգացողություններ առաջացնել, ինչպիսիք են հանգստությունն ու քնքշանքը: Դրանից բացի, այդ երաժշտությունը այլ դրական կողմեր էլ ունի, փոխանցում է The Hindustan Times-ը:
Մարդիկ տխուր երաժշտություն են լսում, որպեսզի փորձեն հաղթահարել բացասական ապրումները, իսկ երբեմն՝ պարզապես հաճույքի համար: Այս երաժշտությունը հանգստացնում է, և այն լսելով՝ մենք սկսում ենք մեզ ավելի լավ զգալ: Տխուր երգերը հնարավորություն են տալիս թախիծ ապրել և բացասականից ազատվել առանց առօրյա կյանքի վրա վատ հետևանքների:
Հարցվածներից շատերը նշել են, որ երբ վատ տրամադրություն են ունեցել, տխուր երաժշտությունը հաճախ է փոխել իրավիճակը: Նման երգերն օգնում է դուրս հանել զգացմունքները: Նրանք մարդկանց ստիպում են խորհել և վերագնահատել իրենց զգացմունքներն ու մտքերը: