Ազգ, ինչո՞ւ լռեցիր, ինչո՞ւ մտրակը վայր դրեցիր, հելոուինի մասնակիցների մասին գրառումներ չեմ տեսնում... Կարող է մի քանի սարսափեցնող դիմակավոր է դուրս եկել ձեր առաջ, ու դրա համար ձեն չեք հանում, որ ձեր տեղն չիմանան...
Էն, որ հայերի մեծ մասն ուղղակի Հելոուինի օրը լավ ժամանակ են անցկացնում ու չգիտեն իրականում տոնի պատմությունը, դա փաստ է, ու լավ էլ անում են... Իրանց տենց լավ են զգում, հո մի հատ էլ ձեզնից չեն հարցնելու, թե ոնց ժամանակ անցկացնեն...
Ի՞նչ մի վրա տվեցիք, որ մարդիկ նման միջոցառում արեցին, ի՞նչ փոխվեց դրանից...
Պարզապես իմ համոզմամբ դա ռուսական ծրագիրն է, որը շատերի ենթագիտակցության մեջ է նստեցրած, որ մի բանը եթե արևմուտքից է գալիս, միանգամից հակազդեցության է արժանանում...
Այո, Հելոուինի նշումը խոսում է նրա մասին, որ մենք ազգային համապատասխան տոներ չունենք, տոնելու մշակույթ չունենք, իսկ երեկվա քննադատողներից շատերը վալենտինի տոնն են նշում, իսկ երեկվա վայնասունից պարզ դարձավ, որ նույն մարդիկ քննադատում են հելոուինը որպես օտարի տոն...
Թե կարում եք այ սենց ընդդիմացեք մայրենի լեզվի անվտանգությունը վտանգող ոտնձգությունների ժամանակ, մտեք օտարի գրերը մայրենիին երկրորդող կազմակերպություններ ու պայքարեք դրա դեմ....
Իսկ ովքեր երեկ լավ ժամանակ են անցկացրել, վստահ եմ, այսօր չեն նեղվել «ազգային մտրակից»... Ուղղակի խորհուրդ կտամ կարդան Հելոուինի պատմությունը ))