Doctors.am-ը գրում է.
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը փոխելու միջոցով ավելորդ կիլոգրամներից ազատվող մարդիկ ավելի հաճախ եմ իրենց դժբախտ զգում և առավել շատ են ենթակա դեպրեսիայի ռիսկի, գրվում է The Daily Mail պարբերականում: Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գտնում են, որ սննդակարգին հետևող մարդկանց մոտ գերակշռում է այն խաբկանքը, որ նիհարելուց հետո իրենց կյանքը լիովին կփոխվի: Արդյուքնում փոխվում է միայն քաշը, իսկ նրանք հիասթափություն են ապրում: Այդ իսկ պատճառով նման մարդիկ գրեթե երկու անգամ ավելի շատ են տառապում տխրությունից և մենակությունից: Բացի այդ, սննդակարգը փոխելը արդեն իսկ բարդ փորձություն է, ինչն ինքնին կարող է փոխել մարդու էմոցիոնալ ֆոնը:
 
Հետազոտությանը մասնակցել են 50 տարեկան կամ ավելի բարձր տարիքի՝ հավելյալ քաշ և ճարպակալում ունեցող 2000 մարդ: Գիտնականներն ամրագրել են նրանց քաշը և խնդրել, որպեսզի նրանք պատասխանեն այն հարցին, թե քանի անգամ են զգացել տխրություն, մենակություն և անտարբերություն: Չորս տարի անց կամավարների մոտ 14%-ը նվազցրել էր իր քաշը 5%-ի չափով և ավելին, ինչը դրական ազդեցություն էր թողել նրանց առողջական վիճակի վրա: Զարկերակային ճնշումը և արյան մեջ վնասակար ճարպաթթուների քանակը նվազել էր, սակայն նրանց մոտ դիտվել է տրամադրությանանկում: Քաշ կորցրած կամավորների մոտ դեպրեսիայի զարգացման ռիսկը մեծացել է 78%-ով: Գիտնականները բացառել են հիվանդությունները և ընտանեկան իրավիճակները որպես դեպրեսիայի պատճառ: Այնուհանդերձ, արդյունքները կարող են ունենալ նաև այլ բացատրություն: Հնարավոր է, որ հետազոտությանը մասնակցել են արդեն իսկ դեպրեսիայով տառապող մարդիկ, ինչն էլ նիհարելու պատճառ է հանդիսացել:
 
Գայթակղություններին դիմադրելը պահանջում է կամքի մեծ ուժ: Մարդիկ ստիպված են շատ բաներից հրաժարվել, իրենց զրկել սրճարաններ և ռեստորաններ հաճախելուց: Դա նույնպես կարող է բացասական ազդեցություն թողնելտրամադրության վրա: Հետազոտող Սառա Ջեքսոնն ասում է. «Մեր եզրակացությունները կոչ չեն անում դադարեցնել սննդակարգին հետևելը: Հաճախ քաշի նվազումը առողջության վրա ունենում է բազմաթիվ դրական ազդեցություններ: Մարդիկ չպետք է ակնկալեն, որ նիհարելու դեպքում իրենց կյանքն արմատապես կփոխվի»: Նիհարելը կարող է մարդկանց երջանիկ դարձնել, եթե նպատակը հենց քաշի նվազումն է: Սննդակարգը չի լուծում կյանքի բոլոր հիմնախնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել