Shabat.am-ը գրում է. Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն ներքին արտադրանքը 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 718 մլրդ 25 մլն դրամ, որից գյուղատնտեսության ցուցանիշը կազմում է 701 մլրդ 85 մլն, իսկ ձկնորսության՝ 16 մլրդ 940 մլն: Այս ցուցանիշները հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նշենք, որ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն ներքին արտադրանքը հունվար-սեպտեմբերին գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7.2%-ով: Միայն դեկտեմբեր ամսին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն ներքին արտադրանքը կազմել է ավելի քան 219 մլրդ 751 մլն դրամ, ինչը կրկին ավելի է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.8%-ով: Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ ձկնորսության ծավալը 2014թ.-ի սեպտեմբերին կազմել է 1 085.4 տոննա, ինչը 28.6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: