Խորհրդարանում հենց նոր ավարտվեց կենսաթոշակային նոր` կուտակային համակարգի ներդրման համատեքստում կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Շատ շահագրգիռ քննարկում անցկացվեց: Քաղաքական ընդդիմությունը շուրջ 4 տասնյակ փաստարկ ներկայացրեց, թե ինչու նոր համակարգին անցումը այս պահին ու այս տեսքով հիմնավորված չէ և կոչ արեց քաղաքական մեծամասնությանը` դեմ քվերակել օրենսդրական նախագծերին: 
Անսալով ընդդիմության կոչին՝ իրոք կարելի է դեմ քվեարկել ներկայացված նախագծերին ու ոչ թե այն շուրջ 40 հիմնավորումներից ելնելով, որ ընդդիմությունը ներկայացրեց, այլ այն 41-ից, որ այդպես էլ չներկայացրեց. կենսաթոշակային նոր համակարգը ևս չի լուծում ամենակարևոր հարցը՝ քաղաքական գործիչներին ինչ-որ մի բանական տարիքում պարտադիր թոշակի ուղարկելու գերհրամայականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել