«Քանի՞ անգամ կարելի է հանրահավաք անել, մեկ է, դա ոչ մի օգուտ չի տալիս, ամբողջ ժողովուրդը պետք է գնա, դրանց շենքերի առաջ կանգնի ու չթողնի, որ ներս մտնեն՝ աշխատանքի գնան»- իշխանափոխության իր «դեղատոմսն» առաջարկեց մի վանաձորցի թոշակառու՝ «դրանց» ասելով նկատի ունենալով իշխանություններին: Այնուհետ նա սկսեց մատնանշել իշխանական թևի այն պատգամավորներին, որոնցից հատկապես «զզվում» է ոչ ժողովրդանպաստ գործունեության համար: «Բա ինչի՞ պետք ա իշխանափոխություն ուզեն, ահագին աշխատավարձ են ստանում, դեռ բիզնեսներ էլ ունեն»,- ամփոփեց իմ զրուցակիցը՝ իր «չսիրած» պատգամավորների հասցեին: Զիմզիմովի ասած՝ «համ փուղ, համ ջեհել կնիկ»... «Խաթաբալայի» մեկ այլ հերոս էլ կասեր ՝«Ի՜...հողեմ դրանց պետլած գլուխը»....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել