Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ որոշ մթերքներ իսկապես պարունակում են մարդու հորմոններին նմանվող նյութեր, որոնք խթանում են սեռական կարողությունները: Դրանք կոչվում են աֆրոդիզիակներ (ի դեպ, գալիս է հունական աստվածուհի Աֆրոդիտեի անունից):

Լյուդովիկոս 15-րդ-ի սիրուհի Մադամ Պամպադուրը իրեն կրքառատ դարձնելու համար խմում էր մեկ գավաթ շոկոլադ` նեխուրի և անուշաբույր համպարի հետ: Նեխուրը հնուց գործածվում էր որպես հրաշալի աֆրոդիզիակ, ինչպես նաև մտնում էր սեռահարույց հեղուկների բաղադրության մեջ: Սև շոկոլադն օգտակար հատկություններ ունի ու ևս համարվում է սեռական խթանիչ միջոց: Այդ պատճառով էլ եկեղեցին արգելել էր այն օգտագործել պատարագից առաջ:

Քրիստոսից առաջ 43 թվականին ապրած հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսը, սակայն, դրան այդքան էլ համաձայն չէր և պնդում էր, որ այդ նույն խթանիչները կարելի է գտնել յուրաքանչյուր բանջարանոցում` «Մի մեծ գլուխ սոխ, մանանեխ, մի քանի ձու և մեղր»: Շատերը համոզված են, որ վարդագույն սոխով ձվածեղը կարող է արթնացնել վաղուց հանգած սեռազգացողությունը: Նորագույն հետազոտությունները հաստատում են հնուց եկած դիտարկումները: Պարզվում է, որ սոխը ոչ միայն պահպանում է հորմոնալ հավասարակշռությունը, այլև երիտասարդացնում է մարդու օրգանիզմը:

«Սեռական հարաբերության մեջ հզոր խթան ստանալու համար օգտակար է ամեն օր անոթի փորով ուտել մեկ ձվի դեղնուց և կամ երեք օր անընդհատ սոխ և ձու. այդժամ կապշեք ձեր մեջ հայտնված կարողություններից»,- գրված է 15-րդ դարի մի խոհարարական գրքի մեջ: Իսկապես Օվիդիոսից մինչև այսօր շատերն են նշում սոխի և ձվի խթանիչ հատկությունների մասին: Արաբական «Սիրո արվեստը» գրքի մեջ նշվում է, որ հարսանիքից առաջ փեսացուին տապակած սոխով ձու էին կերցնում: Իսկ հնդկական սիրո արվեստին նվիրված «Կամասուտրայի» մեջ գրված է, որ սիրո գիշերից առաջ պետք է ուտել բրինձ, կաթով եփած ճնճղուկի ձվեր, տապակած սոխ և մեղր:

Շարունակությունը լսեք ձայնագրության մեջ.
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել