Դեպքեր`
1520՝ հայտնաբերվում է Մագելանի նեղուցը։
1555՝ ֆրանսիական հուգենոթները հիմնադրում են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն։
1604՝ Լոնդոնում առաջին անգամ բեմադրվում է Ուիլյամ Շեյքսփիրի «Օթելլո»-ն։
1755՝ երկրաշարժից և ցունամիից Լիսաբոնում զոհվում է 60- 90 հազար մարդ։
1894՝ Նիկոլայ II-ը դառնում է Ռուսաստանի նոր և վերջին ցարը։
1911՝ իտալա-թուրքական պատերազմում առաջին անգամ օդանավից ռումբ է նետվում։
1918՝ Արևմտյան Ուկրաինան անկախություն է ձեռք բերում Ավստրա-Հունգարիայից։
1945՝ Ավստրալիան միանում է ՄԱԿ-ին։
1952՝ ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում։
1970՝ Ֆրանսիայում գիշերային ակումբում ծագած հրդեհի զոհ է դառնում 146 երիտասարդ։

Ծնունդներ`
1908՝ (Վարնա) Կարապետ Ավագյան՝ ռումինահայ ջութակահար (մ. 1967)
1911՝ (Մոսկվա) Անրի Թրուայա (Լեոն Տարասով)՝ ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան (մ. 2007)
1913՝ (Սիրիա, Օսմանյան կայսրություն) Լիվթեր Էսքիջեան՝ հայ ճարտարապետ և բարերար (մ. 2007)
1919՝ (Թիֆլիս, Վրաստան) Վիկտոր Իսրայելյան՝ սովետական դիվանագետ (մ. 2005)
1923՝ Վիկտորիա դե Լոս Անխելես՝ կատալոնացի սոպրանո երգչուհի (մ. 2005)
1924՝ Սուլեյման Դեմիրել՝ թուրք քաղաքական գործիչ
1973՝ Այշվարյա Րայ՝ հնդկական ֆիլմերի դերասանուհի և մոդել
1986՝ Փեն Բեջլի՝ ամերիկացի դերասան

Մահեր`
1888՝ (ծ.1839) ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկի
1899՝ (ծ.1864) հայ ազատագրական շարժման հերոս Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան)
1945՝ (ծ.1901) ռուս խորհրդային դերասան Նիկոլայ Խմելյով
1955՝ (ծ.1888) ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգի
1960՝ (ծ.1884) հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ (Յակով) Խաչատրյանց
1968՝ (ծ.1895) բանասեր Պահարե (Հայկ Պետրոսյան)
1977՝ (Մոսկվա) (ծ.1906) հայազգի մարշալ Համազասպ Բաբաջանյան, Սովետական Միության Հերոս
1982՝ (ծ.1894) ամերիկացի դերասան Քինգ Վիդոր
2004՝ (ծ.1918) քանդակագործ Արշամ Շահինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել