1in.am-ը գրում է.
Դրան դժվար է հավատալ, սակայն կանադացի նկարիչ Steven Spazuk-ը իր նկարները ստեղծելու համար որպես գործիք մոմի կրակն է օգտագործում: Նրա տեխնիկան տարեցտարի կատարելագործվում է, որն էլ մշտապես հանդիսատեսի հիացմունքն է առաջացնում, գրում է kulturologia.ru-ն:

Սպազուկը այս մեթոդը մտածել է 14 տարի առաջ, այնուհետև կատարելագործել է այն: Նա խոստովանում է, որ այդ մեթոդը քնի մեջ է սովորել: Մի օր երազում նման մեթոդով ստեղծված մի ամբողջ ցուցասրահ է տեսել: Արթնանալով, նա արդեն գիտեր, ինչից սկսել:

Իսկ ահա թռչունների պատկերներում նա իսկական փետուրներ է օգտագործել, որպեսզի ավելի հստակ փոխանցի իր գաղափարը:

Ամենադժվար աշխատանքները դիմանկարներն են: Նկարիչը սկզբում աշխատում է յուրաքանչյուր էլեմենտի հետ, այնուհետև խճանկարի պես միացնում է դրանք:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1469451.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել