Մարդ լինելու բարձրագույն ցուցիչներից մեկն իմ չափումներում` ներողություն խնդրելու կարողությունն է: Սեփական սխալը հասկանալուց հետո, բնականաբար: Սեփական սխալը հասկանալու կարողությունը համարյա նույնն է, թե մարդը ներողություն հայցելու կարողություն ունենա: Բայց լրիվ նույն բանը չէ, արանքում մարդու եսն է: Մարդ կա` ԵՍ-ը տիեզերքի չափ է: Նրանք սխալներ չեն ունենում, բոլորն ունենում են, իրենք` ոչ, բոլորը մահկանացու են, իրենք` Չինգիզ Խան, բոլորը մեղավոր են, իրենք` ամպոտ: Էս սորտը` կյանք թունավորելով, արյուն ծծելով, կողոպտելով ու գրպանելով, հոգու խորքում անկեղծորեն հավատում է, որ մյուսներն իրենց են պարտական, ենթակա, ստորադաս, որ կան` այդ իրենց շնորհիվ է: Ասածս ինչ է. սխալներ չունեցող մարդիկ տավար են, պարզապես` հայվան, շատ ուշագրավ տարբերությամբ` սրանց միսը չի ուտվում, իրենց պես անսխալ միս է, միայն հնարավոր է մումիա սարքել` դնել սերվանտը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10205097101416569?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել