Ամենաարդար մարդիկ արևածաղկի սերմ վաճառողներն էին: Նրանք վերևից էին վաճառում, տակից-մակից խաղեր չկար: Հա, բաժակի տակին պլաստիրինը կար, բայց դա էլ էր արդարացված: Մնացածը` թերթի կրպակից մինչև օդանավի տոմս, երշիկից մինչև չեխական կահույք` տակից էին վաճառում: Այն ժամանակվանից կյանքը դարձավ «տակից»` ամեն ինչ: Ամեն ինչը վիժեցվում էր տակից` գաղափարն էլ, նամուսն էլ, պատիվն էլ, երշիկն էլ, հիմա արդեն քաղաքականությունն էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել