Բելառուսում աշխատող մարդիկ ամեն ամիս մի օր աշխատում են առանց աշխատավարձի՝ կատարելով հասարակական աշխատանք, օրինակ՝ մաքրում են որևէ այգի, փողոց, բակ և այլն: Նրանց մեկ օրվա աշխատավարձը գնում է մանկատներին, ծերանոցներին:
Պարադոքս- Բողոքում ենք, թե մեր արած քայլերի մասին ինչ կմտածի հասարակությունը, ինչ կասի շրջապատը: Բայց հեչ չենք մտածում, որ շրջապատն այնպիսին է, ինչպիսին մենք՝ ինքներս ենք՝ մեր ներսով, մտածածով ու արարքներով:
Հա ու մեկ էլ, սուտ է, որ առանց հասարակության ու շրջապատի կարող ենք ապրել... Ինչու՞ ենք խաբում ինքներս մեզ, փախչում ինչ-որ բանից, մնում է հասկանալ ինչից, դա էլ ԴՈՒ պիտի անես ու ոչ թե մեջքով, այլ դեմքով շրջվես դեպի այն ու քայլես դեմ հանդիման:
Պատասխանատու եղիր շրջապատիդ ամենի ու բոլորի համար: Ինչպես իմ ասպետ Փոքրիկ Իշխանն է ասում՝ Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես։



