Մինչդեռ ինձ ուժեղ երկիր է պետք, ուր մարդիկ ոգով ամուր կլինեն ու անվեհեր: Չեն երկյուղի մահից և պատրաստ կլինեն իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի բարօրության և ազատության: Ուր թույլ չեն տա օտարի կամքն իշխի իրենց վրա ու քարից զենք կկոփեն, երկնքից շանթեր կիջեցնեն ու չեն համակերպվի նվաստացմանը։ Ուր կգտնեն, որ ազգի արժանապատվությունը վեր է ազգի գոյությունից: Ուր մարդն Աստծուն հավասար կսիրի իր երկիրը, իր հայրենիքի պատիվն ու իր անձի արժանապատվությունը: Իսկ դրա համար մարդը պիտի լինի ազատ, խրոխտ, ոգելից, ոչինչ չպիտի կաշկանդի նրա ներսի փոթորիկը: Նա պիտի մի մղում ունենա` հերոսացում: Ինձ համար միևնույն է, թե ում կերկրպագի այդ մարդը. հրեշտակներ, դիցեր կունենա, արև, թե խաչափայտ կպաշտի, ճերմակազգեստ քուրմ, թե կնգուղավոր քահանա կունենա: Այդպիսի մարդ է ինձ հարկավոր, այլապես իմ երկիրը չի դիմանա ախոյաններին ու կուլ կգնա: Այդպիսի՛ երկիր է ինձ պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205554305840940&set=a.10200092231292490.2199637.1351196033&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել