Սիրելի ընկերներ, անչափ շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր կոչին և այսօրվա ընթացքում, հաճախելով Արյունաբանական կենտրոն, արյուն հանձնեցիք փոքրիկ Կարոյի համար, ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ փոքրիկի համար անհրաժեշտ արյունն արդեն հավաքվել է, սակայն նման խնդիրներով շատ այլ փոքրիկներ կան, որոնք ունեն արյան փոխներարկման կարիք, այնպես որ, եկեք այս ակցիան շարունակական դարձնենք և երկուշաբթի օրը նույն ինտենսիվությամբ գնանք Արյունաբանական կենտրոն՝ արյուն հանձնելու. տվյալ դեպքում կարևոր չէ՝ որ խմբին է պատկանում արյունը, կարևորը, որ համապատասխանեք նվազագույն չափանիշներին: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է անոթի լինեն, ինչպես նաև՝ երբևէ դեղնախտով հիվանդացած չլինեն: Աղջկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի:
Խնդրում եմ ձեզ, հետ վերցրեք ձեր անձնագրերը:
Կենտրոնի հասցեն և համապատասխան քարտեզն այստեղ՝http://goo.gl/p0FQ5d
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenarmos/posts/903725012978690
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել