Հետաքրքիր ֆորմատ է ձևավորվում: Երկուշաբթի օրը նույն սեղանի շուրջ կնստեն ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: Այսինքն՝ ԱԺ-ում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է քննարկի ու նախագիծ ներկայացնի ընտրական օրենսգրքի փոփոխությունների և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն այսօր ասուլիսում նշել է, որ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց նախաձեռնության վերաբերյալ վերոգրյալ ուժերի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նաև պարզվեց, որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն միացել նախաձեռնությանը: ՀՀԿ-ի պարագայում հասկանալի է, քանի որ Հանրապետականն այսօր բացարձակ մեծամասնություն է կազմում՝ ի շնորհիվ մեծամասնականով ընտրված պատգամավորների: Ինչպե՞ս նա կարող է հրաժարվել այդ հնարավորությունից՝ մյուս ընտրություններում նույնպես քաղաքական մենաշնորհը պահպանելու համար: Եվ հետո ի՞նչ պատասխան կարող է տալ թաղային հեղինակություններին, որոնք հիմնականում մեծամասնականով են ընտրվում՝ օգտագործելով փող, կաշառք, վարչական ռեսուրս և այլն:
Բացարձակ անտրամաբանական է ՀԱԿ-ի դիրքորոշումը: ԲՀԿ-ի կցորդը դարձած այս միավորը աշխատանքային խմբին չմիանալն արդարացրել է, թե ինքը խնդրի հետ կապված նախագիծ ունի ԱԺ-ում: Մեկը չկա ասի՝ տո այ ալամեզոն, ասենք թե ունեք, դա ի՞նչ կապ ունի խնդիրը քաղաքական քննարկումների և կոնսենսուսի դաշտ տեղափոխելու համար: Չե՞ս հասկանում այս մարդկանց (ան)տրամաբանությունը: Հույս ունեք 4 հոգով նախագիծն անցկացնե՞ք: Նույնիսկ ՀՅԴ-ն, որը դուրս եկավ քառյակից սահմանադրական փոփոխություններին կողմ լինելու պատճառով, որը եռյակի հետ ունի տարաձայնություններ, գիտակցում է, որ 100 տոկոսին համամասնականին անցումը կարևորագույն նախապայմաններից մեկն է՝ ՀՀԿ-ի վերարտադրությունը կանխելու համար: Բայց արի ու տես, որ «ամենագիտուն» էքս նախագահի կողմից գլխավորած ՀԱԿ-ը Հռոմի պապից (ՀՀԿ-ից) ավելի կաթոլիկ է: Ենթադրում եմ ԼՏՊ-ն ՀԱԿ-ականների հետ հերթական քաղաքագիտական վերլուծությունն է արել՝ ցույց տալով Լյովիկ Զուրաբյանին և քֆրատու Արամ Մանուկյանին, որ «իրենք ճիշտ ուղով են կազմաքանդում ավազակապետության հիմքերը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=361975983979906&id=100005025218444&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել