Shamshyan.com-ը գրում է․

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արձագանքելով հարցին, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից հոկտեմբերի 30-ին Երևանի Խորենացի փողոցից բերման ենթարկված «Զապ» մականունով հայտնի` 46-ամյա Անդրանիկ Սողոյանը, ում նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում, արտահանձվելու՞ է Չեխիայի Հանրապետություն, թե ոչ, արձագանքեցին. «նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է հանձնել Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոնշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով, իսկ հանձնումը բացառող հանգամանքների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Հանձնման մասին 13.12.1957 Եվրոպական կոնվենցիայի 1-ին, 6-րդ և 16-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 478.2.-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել