Shabat.am-ը գրում է․
Ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ալկոհոլի ազդեցության տակ ծեծել էր կնոջը՝ Եկատերինա Արխարովային, և դուրս շպրտել տանից։ Կինը ստիպված տեղափոխվել էր իր բնակարան։
Երեք օր 39-ամյա դերասանուհին չի պատասխանել հարազատների հեռախոսազանգերին։ Պարզվել է՝ Եկատերինան կոմայի մեջ է եղել։ Այս մասին ռուսական «Прямой эфир» հեռուստածրագրի ժամանակ հայտնել է Եկատերիայի հորեղբայրը՝ Էմանուիլ Վիտորգան:
Նա Եկատերինային ծեծել է և գլխով հարվածել աղջկա քթին։ Այժմ Եկատերինան չի կարողանում վեր կենալ: Բժիշկները նրա մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել:
Իսկ դերասանուհու փաստաբանը ասել է. «Եկատերինան կոմայի մեջ է եղել, ինչը կարող են ապացուցել բժշկական փաստաթղթերը»:
Նյութի աղբյուր՝ http://shabat.am/?p=24711&l=am/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել