Tert.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Դատարանում հարցաքննվում է գործով վկա, ոստիկանության ավագ տեսուչ Մկրտիչ Խուդավերդյանը:
Վերջինս հայտնեց, որ մեկնել է դեպքի վայր, որտեղ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել էր Նիվա մակնիշի ավտոմեքենային, մասնակցել է բոլոր գործողություններին:
Պատասխանելով մեղադրողի հարցին՝ վկան ասաց, որ ինքը մասնացել է դեպքի վայրի զննությանը, քննիչը եղել է Հայկ Հակոբյանը: Վկայի խոսքով՝ դեպքի վայրի զննությանը մասնակցել է ինքը, երկու ընթերականեր, ԱԻՆ աշխատակիցներ, ճանապարհային ոստիկաններ: Վկան ասաց, որ ինքը չի ճանաչել ընթերականերին, նրանից մեկը «տարիքով է եղել, մեկը՝ երիտասարդ», իսկ նրանց արտաքին այլ տվյալներ չի հիշում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



