Վերջերս Armcomedy-ն հրապարակեց մի հոդված, որը մեծ արձագանք ստացավ համացանցում: Դա «2015թ.-ի փետրվարից կերակրող մայրերը ստիպված կլինեն կաթի 20%-ը հանձնել պետությանը» վերնագրով նյութն էր: Այն հրապակեցին նաև մի շարք այլ լրատվական կայքեր:

Շատերը, չնայելով, որ նյութի վերջում որպես աղբյուր նշված է Armcomedy.com-ը, լուրջ էին ընդունել նորությունը և վրդովված իրենց դժգոհությունն էին հայտնում մեկնաբանություններում:

Հոդվածը հրապարակվել էր հոկտեմբերի 23-ին: Տվյալ օրը և հետագա 3 օրերի ընթացքում լուրը մեծ տարածում գտավ: Ամբողջ համացանցը քննարկում էր նորությունը:  Ինչպես հայտնում է Qanon.am-ը, հրապարակման օրը Armcomedy-ի կայքի դիտումները հասան գրեթե 10 000-ի, այն դեպքում, երբ նախորդ 2 շաբաթների ընթացքում դիտումների քանակը միջինում տատանվում եր 1500-3000 շրջանակներում: Հումորը նման հնչեղություն ստացավ 2 պատճառով՝ նախ իր ծիծաղելի բովանդակության և 2-րդ՝ շատերի կողմից լուրջ ընդունվելու հետևանքով:

Ցուցանիշների վերելքը մի փոքր նվազեց հաջորդ օրերին, սակայն շարունակեց գերազանցել մինչև ամսի 23-ն ընկած ժամանակահատվածի տվյալներին:

 

Հոկտեմբերի 25-ին կայքի դիտումների թիվը 7271 էր, իսկ օրվա ամենից շատ դիտումներ ունեցող նյութը եղել է «ԲՈՒՀ-ից հեռացվել է ռեֆերատն ինքնուրույն գրած ուսանողը» վերնագրովը և կրկին ամսի 23-ի կերակրող մայրերի մասին աղմկահարույց նյութը:

Հոկտեմբերի 26-27-ը կայքի դիտելությունը 6000-7000 էր: Այդ օրերին ևս ամենից շատ ընթերցվել են նախորդ երկու նյութերը և «ԱԺ-ում հետաձգվեց ոտքով կոճակ սեղմելու միջադեպի մասին բանաձևի քննարկումը», «Ժպտերես ու բազմակողմանի զարգացած մարդկանց կարգելեն մարզպետ դառնալ» վերնագրերով նյութերը:

Qanon.am-ը հայկական վարկանշային համակարգ է, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերը և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Ներկայումս կայքը տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել