ArmnewsTV․am-ը գրում է․
Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Արսեն Ջուլֆալակյանը իրեն հյուր չի համարում, բայց նրան հյուրի պես են ընդունում: Ասպիրանտ ըմբիշը ԵՊՀ-ի հպարտությունն է: Ասպիրանտ ըմբիշը ԵՊՀ-ի հպարտությունն է: Ռեկտորն ու դասախոսները ուսանողներին նրա օրինակով են կյանքի դասեր տալիս: Ջուլֆալակյանի մարզական և ուսումնական հաղթանակներն աշխատասիրության և կամքի արդյունք են: Արսենը գերազանց է ավարտել ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի բակալավրատն ու մագիստրատուրան, այժմ ասպիրանտուրայի վերջին կուրսում է: Գիտական թեզ է գրում թուրք-սիրիական հարաբերությունների մասին: Դասախոսները վստահեցնում են` չի եղել դեպք, որ նրա հանրային հեղինակությունը ազդի գնահատականների անաչառության վրա:
Միշտ եղբոր կողքին ու ստվերում` Արամը Արսենի մարզիչն է, ընկերը, խորհրդատուն ու ամենախիստ քննադատը: Ջուլֆալակյան կրտսերն էլ իր հաղթանակներն ունի:
2009-ին, երբ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, նրան այս նույն դահլիճում համալսարանի ոսկե մեդալով պարգևատրեցին: Հիմա աշխարհի չեմպիոնի կարգավիճակում է` մեդալն էլ հատուկ է` հաղթանակների համար:
Տեսանյութը՝ այստեղ