Հաղորդավար Տիգրան Դանիելյանը բացառիկ հարցազրույց է պատրաստում շատ կարևոր մարդու հետ Life.panorama.am-ը գրում է․

Յուրաքանչյուր երկուշաբթի Առաջին ալիքի Առաջին տաղավարում «Բարդ երկուշաբթի»-ի շրջանակներում բարձրացվում են հարցեր, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Հաղորդավարի պրոֆեսիոնալ մոտեցումն ու հյուրերի օբյեկտիվությունը շատ փակագծեր է բացում: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը լրագրող,  «Բարդ երկուշաբթի» հաղորդման վարող Տիգրան Դանիելյանն է, ով հեռուստաաշխարհում քայլել սկսել է 9 տարեկանից:-Դուք  հինգ տարի աշխատել եք «Հայլուր» լրատվականում, ինչպե՞ս հասունացավհեղինակային հաղորդում ունենալու պահը:

-Կարծում եմ, լրագրողների մեծ մասը մտքում միշտ հեղինակային հաղորդում ստեղծելու գաղափար ունի: Երբ առաջին անգամ ոտք դրեցի Հանրային հեռուստաընկերություն, մտածում էի՝ գուցե առաջին տաղավարում մի օր էլ կլինի իմ հաղորդումը: Այս տարի իրականացրեցի երազանքս:

-Տիգրան, ձեր հաղորդումը, թեև դեռևս երկու ամսվա կյանք ունի, բայց բավական մեծ լսարան է հավաքել: Ինչո՞վ է պայմանավորված «Բարդ երկուշաբթի» անունը:

-Նախ՝ կցանկանայի շեշտել, որ շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հետևում են հաղորդմանը: Սա նախևառաջ լրագրողական հաղորդաշար է և կարևոր է լրագրողների կարծիքն ու ներգրավվածությունը, ինչն էլ մենք փորձում ենք ապահովել հաղորդման շրջանակներում: Հաղորդման անունը իմ շատ լավ ընկերներից մեկը խորհուրդ տվեց:

-Տարածված փաստ է, որ նույն բնագավառի մարդիկ միմյանց նկատմամբ մասնագիտական խանդ ունեն. Ձեր հաղորդման մեջ ներգրավված են տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, ինչո՞ւ այդպես որոշեցիք:

-Ես կասեի՝ դա ոչ թե խանդ է, այլ մրցակցություն: Լավ լրագրողը ոչ թե սահամանափակվում է ասուլիսի մասնակցելով ու այդ մասին գրելով, այլ փնտրում է թեմա, որի շուրջ քննարկումներ կծավալվեն: Ամեն դեպքում, մենք նման լրագրողներ ենք փորձում ներգրավել: Բաց դաշտ ենք յուրաքանչյուր լրագրողի համար, ով ցանկություն ունի մեզ հետ աշխատելու, համագործակցելու: Հայկական հեռուստադաշտում աննախադեպ է. այլ լրատվամիջոցների մեր գործընկերներին ներկայացնում ենք ոչ թե թղթակից, այլ հենց իր լրատվամիջոցը: Այսօր հեռուստատեսությամբ լրագրողական որակյալ հաղորդումները շատ քիչ են, փորձում ենք շտկել այդ թերությունը:

-Համագործակցությունն ինչո՞ւ է միայն էլեկտրոնային լրատվամիջոցների հետ:

-Այստեղ երկու հանգամանք կա. նախ, մենք ենք հասանելի դառնում ինտերնետային լսարանի համար: Եվ հետո, հեռուստատեսային լրագրողի ներկայությունը մեր հաղորդմանը՝ մի քիչ կանխատեսելի է: Նրա ձայնն առանց այդ էլ ավելի հասանելի է: Իսկ այսպես փորձում ենք հասանելի դարձնել մեր այն գործընկերների խոսքը, ովքեր հեռուստատեսության պես մեծ դաշտ չունեն, նաև հնարավորություն է, որ իրենց ուժերը փորձեն հեռուստատեսությունում: Ոչ միայն առաջարկում ենք թեմաներ, այլև ուրախ կլինենք ցանկացած լավ առաջարկի, համագործակցության համար: Միասին լավ ու հետաքրքիր լրագրողական արտադրանք կարող ենք տալ:

-Հաղորդման շրջանակում թեմաների ընտրությունն ինչպե՞ս եք կատարում:

-Այս ընթացքում ուսումնասիրելով՝ հասցրել եմ իմանալ, թե իմ գործընկերներից ով ինչ ոլորտ է լուսաբանում: Նաև մեր հաղորդման ստեղծագործական կազմն առաջարկում է թեմաներ, որոնք միշտ արդիական են ու հետաքրքիր, կարելի է բացահայտումներ կատարել: Թեմաները որոշելուց և հաստատելուց հետո փնտրում ենք լրագրողների, ովքեր այդ թեմայով լավ հրապարակումներ ունեն:

-Հաղորդման մասին արձագանքներն ինչպիսի՞ն են, ուշադրություն դարձրե՞լ եք:

-Մենք շատ նամակներ ենք ստանում և գործընկերների կողմից՝ առաջարկներով, և հասարակության կողմից: Օրինակ, մեզ մոտ մի տատիկ էր հյուր եկել, ով առողջական խնդիրներ ուներ: Բժշկական կենտրոններից մեկը նրա բուժումը ստանձնեց՝ առանց վարձատրության: Մարդիկ տարաբնույթ խնդրանքներով են դիմում, մենք էլ փորձում ենք օգնել: Կարծում եմ, դա այն աշխատանքն է, որը պետք է կատարվի՝ առանց շատ խոսելու այդ մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել