Lurer.com-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համոզված է, որ Մյունխենի «Բավարիան» իր քաղաքականության համար կվճարի: Խոսքը Մարկո Ռոյսին ձեռք բերելու՝ մյունխենցիների ցանկության մասին է:
«Կարծում եմ՝ կյանքն արդար է: Ով հաջողություն ունենալով իրեն վատ է պահում, ապա անպայման կվճարի դրա համար: Այն, ինչ նա անում է, հիմա կվերադառնա իրեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ թիմերը միմյանց կհանդիպեն Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակներում: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=161163&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել