Որոշ աղջիկներ դուրս կգան փողոց առանց մեյք ափ-ի և, վստահաբար, կլինեն այսօրվա ահ ու սարսափը:
Որոշ աղջիկներ դուրս կգան իրենց առօրյա մեյք ափ-ով, որը էնքան շատ ա, որ սարսափի տեսանկյունից չի տարբերվի չքսված որոշ աղջիկներից:
Իսկական տոն կլինի այս տոնի առթիվ դիմակներ, ներկեր կամ այլ պարագաներ վաճառողների համար, ովքեր այդ օրը լավ առևտուր կունենան:
Երեկոյան կտեսնենք «սարսափ» դեմքով երեխաների, ովքեր, ղժժոցները գցած, կվազեն ինչ- որ տեղ, բայց որոնց հարցնես՝ «բալիկ ջան, կուրսի ես՞ Հելոուինը ինչ ա», իրանց մոտ կառոտկի զամիկանի կտա, ու բան չասելով կանցնի առաջ:
Կտեսնենք կաֆեներ և փաբեր, որտեղ նշում են Հելոուինը, բայց որն անցնելու ա սովորական օրվա պես, և միակ բացառությունը լինելու են պատերից կախված սկելետները և մարդկանց ներկված դեմքերը:
Ուշ երեկոյան մարդիկ կվերադառնան տուն, և շատերը, նույնիսկ չիմանալով, թե էտ առհասարակ ինչ տոն ա, ինչի համար ա և այլն, պարզապես կգնա լվացվելու ու կպառկի քնելու՝ համարելով իր հելոուինական օրը ստացված:
Հ.Գ. Ես այս «տոնին» լուրջ չեմ վերաբերում, և կարծում եմ, որ այդ ամենը կարող է միայն բացասաբար ազդել երեխայի հոգեբանության վրա: Առանց այդ էլ մենք այսօր ունենք մի մեծ խնդիր, որը վերաբերում է եթերային աղբին: