Քվազի հայրենասերներին
Մինչև «հելոուինի» տոնը նշողների մասին դարակազմիկ ստատուսներ գրելը մի քանի րոպե ինքներդ ձեզ հետ մենակ մնացեք և հասկացեք, որ ապրում եք 21-րդ դարում։ Ավելին՝ ապրում եք մի երկրում, որտեղ սահմանադրորեն գոյություն ունի (գոնե ֆորմալ ձևակերպմամբ) խոսքի, մտքի և խղճի ազատություն, և վերոնշյալ ազատությունները ոտնահարող ցանկացած գործողություն պատժելի է օրենքով։ 
Մեր երկրում «հայրենասիրությունն» արդեն վաղուց մասնագիտություն է դարձել։ Քրֆեք թուրքին, վառեք դրոշը, լոլիկներով պատեք դեսպանատները, խախտեք մարդու իրավունքները, անհանդուրժող ու ֆաշիստական կոչեր արեք, այլատյացություն տարածեք, բայց միևնույն ժամանակ մի՛ մոռացեք հայրենիքի մասին և «հանուն հայրենիքի» շտապեք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար ընտրությունից ընտրություն փող բաժանել, «լավ տղերքի» համար դվիժենի անել, քրեական հեղինակությունների անուններն ըստ այբբենական կարգի անգիր անել ու ԲՈՒՀ-երում փողով քննություններ ստանալ։ 
Չ՞է որ դուք «ազգի նվիրյալ զավակներն» եք։ 
Հ.Գ. Երբեք չեմ մասնակցել «Հելոունին», քանի որ ինձ համար մի տեսակ անհասկանալի տոն է, բայց միշտ զարմացել եմ այդ տոնի հանդեպ «ազգային ազատագրական» մոտեցումների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել