Tert.am-ը գրում է․
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմը։
Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները: Մինչդեռ, և՛ ներպետական, և՛ միջազգային օրենսդրությունը պահանջում է բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովում բոլորի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



