Panorama.am-ը գրում է․
Գիտնականները ուսումնասիրելով աուտիզմով հիվանդ երեխաների ու նրանց ծնողների ԴՆԹ-ն` առանձնացրել են 33 գեն, որոնք կարող են կապված լինել այդ իրավիճակի առաջացման հետ: Այդուհանդերձ Մեծ Բրիտանիայի աուտիզմի միությունը զգուշացրել է, որ առայժմ վաղ է խոսել աուտիզմի ծագման կոնկրետ պատճառների մասին: Այս մասին գրում էԲի-Բի-Սի-ն:
Աուտիզմը մարդու զարգացման խախտում է: Կոնկրետ պատճառն առայժմ մինչև վերջ հայտնի չէ, սակայն ապացուցված է, որ այս հիվանդության հիմքում գենետիկ մեխանիզմներ են, որոնք հանգեցնում են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խախտումների:
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/health/2014/10/31/autism-genes/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



