«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Արցախում նոր բիզնես գործունեություն է ծավալել:

Ըստ տեղեկությունների՝ նա Շուշիում նոր հյուրանոցային համալիր է սկսել կառուցել:

Այն տարածքը, որտեղ լինելու է նորակառույց համալիրը, կոչվում է «Իսաբուլախի շրջան» (Իսահակի աղբյուր): Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը նոր է սկսել համալիրի շինարարական աշխատանքները»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել