Armlur.am-ը գրում է.
Մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և հանդիպում ՀՀ Պն 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի և Երևանից զորակոչված զինվորների, ինչպես նաև նրանց ծնողների հետ: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև երևանաբնակ 110 զինվորներ, ովքեր հուլիս և օգոստոս ամիսներին ադրբեջանական զորամիավորումների կողմից հրահրված և հայ-ադրբեջանական սահմանին ծավալված իրադարձությունների ընթացքում մարտական հերթապահություն են իրականացրել հանրապետության հյուսիս-արևելյան տարածքի սահմանամերձ զորամասերում և աչքի ընկել իրենց խիզախ գործողություններով, որի համար կարճաժամկետ արձակուրդ են վաստակել: ՀՀ ՊՆ – Երևանի քաղաքապետարան համագործակցության շրջանակում հանդիսությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու քաղաքապետարանի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքում ներկաներին ողջունելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ հիշատակել է հերոսաբար զոհված զինվորներին և ցավակցել նրանց ընտանիքներին: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը, ըստ որի ծնողներն ուղևորվում են սահմանամերձ զորամասեր և տեսակցում իրենց զավակներին, շարունակական բնույթ կկրի: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին սատարելու է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



