ArmnewsTV.am-ը գրում է.
Արտյոմ Ադանալյանի համար հոկտեմբերի 29-ի խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել: 26-ամյա երիտասարդը մահացել է իր վագոն-տնակում` մինչև շտապօգնությունը տեղ կհասներ: Բժիշկները նրա մարմնի վրա սուր ծակող-կտրող գործիքի հետքեր են հայտնաբերել: Նախնական վարկածի համաձայն` Արտյոմ Ադանալյանը հոր և ընկերների հետ խնջույք է արել, որի ժամանակ վիճաբանություն է ծագել: Շտապօգնության վարորդի խոսքով` կանչից րոպեներ անց բրիգադը եղել է դեպքի վայրում, բայց մինչև օգնություն ցույց կտային, հարձակման են ենթարկվել: Նրանց դիմավորել է երկաթե ձողը ձեռքին, արյունոտ դեմքով մի երիտասարդ:
Բժիշկն ու բուժքույրը հազիվ են կարողացել դուրս գալ մեքենայից եւ մտնել տնակ: Արնաշաղախ պատեր, դռներ ու դիակ: Այս պատկերն է եղել տնակի ներսում: Բժիշկն ու բուժքույրը պնդում են, որ գետնին ընկած Արտյոմը մահացած է եղել: Դիակի վրա, սակայն բժիշկն ու բուժքույրն արյան հետքեր չեն հայտնաբերել: Բժշկի կարծիքով, Արտյոմին հավանաբար փորձել են ուշքի բերել` վրան ջուր լցնելով:
Ընկերները բժիշկներին թույլ չեն տվել շտապօգնության մեքենա դնել մարմինը, նրանք իրենց մեքենայով են դիակը տարել հիվանդանոց, սակայն, մինչև այդ, Արտյոմի ընկերը հարձակվել է բուժքրոջ վրա:
Գյումրիի Բժշկական կենտրոնում ևս երիտասարդներն իրենց ագրեսիվ են պահել: Շիրակի մարզի գլխավոր դատախազը հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշով: Ձերբակալվածներ չկան: Դատախազը նշեց, որ քննության է առնվելու նաեւ Շտապբուժօգնության աշխատակիցների հանդեպ դրսևորված ագրեսիվ վարքը: Սա եւս նախաքննության առարկա կդառնա:
Տեսանյութը՝ այստեղ