Lurer.com-ը գրում է․

Կինոընկերությունների ամերիկյան միությունը (Motion Picture Association of America) և Կինոթատրոնների սեփականատերերի ազգային միությունը (National Association of Theatre Owners) արգելել են կինոդիտումների ժամանակ Google Glass-ի և այլ «խելացի ակնոցների» օգտագործումը: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

Սարքավորումները պետք է անջատվեն և հեռացվեն կինոդիտումների ժամանակ: Եթե կինոթատրոնի անձնակազմը կասկածի ակնոցների կիրառումը ձայնագրման նպատակով, նա իրավունք ունի հայտնելու այդ մասին իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Նախկինում նման սահմանափակումներ սահմանել էին առանձին կինոթատրոններ։

Google Glass -ը Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սարք է:«Խելացի ակնոցները» հնարավորություն են տալիս լուսանկարներ անել, տեսանյութեր ձայնագրել և աուդիոձայնագրություններ միացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել